Բահրեյնում, որն ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Սաուդյան Արաբիայի սահմանից, բացվել է առաջին սեքս-շոփը:
Խանութը բացել է 33-ամյա Խաջիջա Մուհամեդը: Կինը նախ առաջին մահմեդական օն-լայն սեքս-խանութն էր բացել, իսկ այնուհետև խանութն իրական կյանք է տեղափոխել:
Ի տարբերություն ավանդական եվրոպական և ամերիկյան սեքս-շոփերի` Խաջիջայի խանութում վիբրատորներ, պոռնոֆիլմեր և սեքս-տիկնիկներ չեն վաճառում: Այս խանութն ավելի պարկեշտ անվանում ունի. այն կոչվում է «Նորաձևության տուն»: Խանութում վաճառում են «ուտելու ներքնազգեստներ», որոնք մեծ համբավ ենվայելում: