Թուրքիայից Հայաստան Վանա լճում բնակվող կեֆալ ձկնատեսակն է ներմուծվելու: Թուրք գործարարների կարծիքով` սա հայ-թուրքական սահմանի բացմանն ուղղված առաջին քայլերից մեկը կլինի, հաղորդում է Hurriyet-ը:
«Որքան արագ մենք զարգացնենք երկկողմանի առևտուրը, այնքան արագ կարող ենք հասնել սահմանների բացմանը»,- հայտարարել է Վանի առևտրի պալատի անդամ Այհան Ֆիդանը:
Բնական է, որ ձուկը Հայաստան է ներմուծվելու Վրաստանի տարածքով` փակ սահմանների պատճառով: Այս հանգամանքը կազդիգների վրա, քանի որ ներմուծողները ստիպված են լինելու կրկնակի մաքսազերծման հարկ վճարել:
«Շատ կցանկանայինք, որ ձուկը հասանելի լիներ հանրության լայն շրջաններին, բայց մաքսազերծման հետ կապված վճարների պատճառով Հայաստանում ձկան գինը բավական թանկ կլինի»,- նշել է Ֆիդանը:
Նրա խոսքով` Հայաստանի բնակչությունը 3,5 միլիոն է, իսկ Թուրքիայինը` 75: Սահմանների բացումը շահավետ կլինի հայաստանցի գործարարների համար, քանի որ նրանք մեծ շուկա մտնելու հնարավորություն կստատան:
Բացի կեֆալ ձկնատեսակից, Թուրքիան նաև մեծ ծավալներով նարինջ է ներմուծելու Հայաստան: Ֆիդանի խոսքով` այս որոշումը դեռ 6 ամիս առաջ էր կայացվել: