Տյումենում կայացվել է ծայրահեղական խմբավորման 14 անդամների դատավճիռը, որոնք մեղադրվում են 2007-2008 թվականներին Տաջիկստանի, Ուզբեկստանի և Հայաստանի քաղաքացիների վրա հարձակման և սպանության մեջ:
Տյումենի շրջանի դատախազի ավագ օգնական Ելենա Մելնիկովան, մեկ տարի ուսումնասիրելով ծայրահեղական խմբավորման ադամների գործը, մեղադրական դատավճիռ է կայացրել: «Այս խմբավորումը պատասխանատու է 14 մարդու կյանքերի համար. սպանվածներից մեկը Տյումենի բնակիչ է եղել»,- նշում է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Խմբավորումը ձևավորել է 24-ամյա Ալեքսանդր Խոդիրյովը, ով չէր թաքցում իր թշնամական վերաբերմունքն այլ ազգի ներկայացուցիչների նկատմամբ: Հետաքննության տվյալներով` 2007 թվականի աշնանը Խոդիրյովն իր կազմակերպության անդամ է դարձրել իր ծանոթներին` 24-ամյա Ալեքսանդր Յարոսլավցևին, 23-ամյա Վասիլի Ֆեդյաևին, 20-ամյա Ալեքսեյ Սմետանինին ու Անդրեյ Կուզմիչին, ինչպես նաև 14-16 տարեկան 9 պատանիների:
Դատարանը Ալեքսանդր Խոդիրյովին մեղավոր է ճանաչել ծայրահեղական կազմակերպություն հիմնելու և սպանությունների մեջ և նրան 20 տարվա ազատազրկման է ենթարկել: Խմբավորման մյուս մասնակիցները դատապարտվել են 4-15 տարվա ազատազրկման, հայտնում է Коммерсант-ը:
Տյումենի դատախազությունը գոհ է դատական վճռից, այնինչ դատապարտյալների պաշտպաններն ու հարազատները հայտարարել են, որ վիճարկելու են վճիռը:
«Անպայման վիճարկելու ենք: Ես չեմ հավատում, որ իմ որդին մեղավոր է: Նա երբեք ծայրահեղական խմբավորման անդամ չի եղել, առավել ևս` այն չի կազմավորել: Նա հասարակ երիտասարդ է»,- հայտարարել է Խոդիրյովի մայրը: