Վրաստանի ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում. Միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ մոտ ապագայում Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու շանսեր չունի:
Բուրջանաձեն վստահ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում այս պահին Վրաստանին չեն սպասում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: «Այսօր Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հեռանկարը գրեթե բացակայում է»,- նշել է Բուրջանաձեն:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Թբիլիսի կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ: