Դերասանուհի Անջելինա Ջոլին մտադիր է գիրք հրատարակել, որում կպատմի Բրեդ Փիթի հետ ունեցած ինտիմ հարաբերությունների, մայրության և որդեգրած երեխաների մասին:
«Ջոլին այդ գիրքը կօգտագործի որպես PR քայլ, որը կօգնի ավելացնել երեխաներ որդեգրել ցանկացող ընտանիքների թիվը: Ինչպես նաև նա կբացահայտի իր և Բրեդի ապագայի ծրագրերը: Դերասանուհին կպատմի այնպիսի մանրամասներ, որոնք մինչ այդ խնամքով թաքցնում էին: Նա գրքում հանդես կգա որպես մայր, ակտիվիստ և հումանիստ»,- գրում է segodnya.ru-ն: