ԱՄՆ բնակիչներն ամենագրավիչ հարսնացու են ճանաչել հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնին: Այս մասին են վկայում CBS հեռուստաընկերության և Vanity Fair ամսագրի անցկացրած հարցումը:
Հարցման մասնակիցների 29%-ը Ջենիֆեր Էնիսթոնին անվանել է ամենացանկալի հարսնացու: Այս աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնում է օսկարակիր դերասանուհի Հոլի Բերին, ում անունը նշել է մասնակցիների 21%-ը: Ամենացանկալի հարսնացուների աղյուսակի երրորդ հորիզանականում է Թայգեր Վուդսի նախկին կին, շվեդ մոդել Էլին Նորդեգրենը` 15% ձայնով:
Աղյուսակի չորրորդ հորիզանակում 88-ամյա դերասանուհի Բեթի Ուայթն է, ով հայտնի է «Մերի Թայլեր Մուրի շոուն» և «Ոսկե աղջիկները» սերիալից: 6-րդ տեղը բաժին է ընկել երգչուհի Լեդի Գագային, իսկ 7-րդ տեղը` ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ Ելենա Կագանին: