Home / Հայաստան / ԵԽԽՎ-ին կոչ են անում հիշեցնել ՀՀ իշխանություններին մոնիտորինգի լրջության մասին

ԵԽԽՎ-ին կոչ են անում հիշեցնել ՀՀ իշխանություններին մոնիտորինգի լրջության մասին

Այսօր Հելսինկյան ասոցիացիան նամակ է ուղղել Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին, ԵԽԽՎ` մշտական և մոնիտորինգային հանձնաժողովի անդամներին, Եվրոխորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին: Նամակում, մասնավորապես, ասված է.

«Հելսինկյան Ասոցիացիան կցանկանար ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունը հրավիրել հրատապ խնդիրների վրա, որոնք շարունակում են բացասաբար ազդել Հայաստանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակի վրա:
 
2008 թվականի նախագահական ընտրություններից և դրան հետևած խաղաղ ցուցարարների գնդահակարումից հետո, ամբողջ միջազգային հանրության հրատապ պահանջները, որոնք արտացոլված են հատկապես ԵԽԽՎ-ի` գործին վերաբերող որոշումներում, ճշմարիտ, անկախ հետախուզության անցկացումն է, պարզելու կոնկրետ հանգամանքները, որոնք բերել են Մարտի 1-ի իրադարձություններին, որոնցից են 10-ը մարդու սպանությունը, նաև պահանջը ազատելու շինծու մեղադրանքներով և քաղաքական միտումներով ձերբակալված մարդկանց:

Հելսինկյան Ասոցիացիան վկայում է, որ երկուս ու կես տարվա խոստումները և տարբեր տիպի ձևականությունները տվյալ գործով հանգամանքները ճշտելու գործում և այդպիսով արդարության վերականգնումը, ոչ մի էական առաջընթաց չեն գրանցել, պատասխանատվության չեն ենթարկվել տասը անմեղների մահվան պատասխանատուները և հանցագործության իրական կազմակերպիչները: Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ մերժել են մահացածների իրավահաջորդների ներկայացուցչի կողմից ներկայացված բողոքները պարզելու մարդասպանների ինքնությունը: Քաղբանտարկյալների մի խումբ դեռ բանտերում է, և քաղաքական ընդդիմության նկատմամբ ճնշումը դեռ շարունակվում է: Բանտերում կալանավորների և դատապարտյալների պահման պայմանները, չհամապատասխանելով եվրոպական որևէ չափանիշի, մնում են վատ,  խոշտանգումները ոստիկանական բաժանմունքներում և բանակում պատճառ են դառնում մահվան դեպքերի և չեն բացահայտվում, որը կրում է մշտական բնույթ: Դատարանները, կատարելով դատախազության և իշխանությունների պատվերը, չեն իրականացնում արդարադատություն:

Հելսինկյան Ասոցիացիան ընդգծում է, որ անպատիժ մնացած խախտումները խթանում են անպատիժ մնալու համոզվածությունը և նպաստում դրանց շարունակմանը: Ասոցիացիան հավատում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը և օրենքի գերակայությունը ամեն տեղ, այդ թվում նաև Հայաստանում, անհնարին է առանց մարդու իրավունքների խախտումների մերկացման և դրանցում մեղավորների պատժման:  

Հաշվի առնելով վերը նշվածը` Հելսինկյան Ասոցիացիան խնդրում է ԵԽԽՎ-ի Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին այցելել Երևան որքան հնարավոր է շուտ և հետազոտել Հայաստանի Հանրապետության համապատասխանությունը Եվրոպական Խորհրդի պահանջներին: Սա հարկավոր, բայց հետաձգվող քայլ է, որը հնարավորություն կտար վեհաժողովին ընդգրկելու ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցը իրենց մյուս նիստի օրակարգում և կհիշեցնի Հայաստանի իշխանություններին մոնիտորինգային ընթացակարգի ամբողջ լրջության մասին»: