Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը կգլխավորի Մոսկվայի Միջազգային համալսարանի ֆակուլտետներից մեկը:
«Մոսկվայի Միջազգային համալսարանի նախագահի հրամանով` պրոֆեսոր Յուրի Լուժկովը նշանակվել է խոշոր քաղաքների կառավարման ֆակուլտետի դեկան», – ասված է համալսարանի պաշտոնական կայքում:
Նշենք, որ Միջազգային համալսարանի ղեկավարն է Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալ Գավրիիլ Պոպովը, ում հետագայում փոխարինեց Լուժկովը: