Այսօր «Սարդարապատ» շարժման հերթական նիստի ժամանակ շարժման նախաձեռնող անդամ Տիգրան Խզմալյանը հայտարարեց, որ այս օրերին, իրենց տեղեկություններով, Հռոմում անցկացվում են գաղտնի բանակցություններ հայ և թուրք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից` հայ-թուրքական Արձանագրություններին նոր շունչ հաղորդելու նպատակով: Բանակցություններին մասնակցում են «Սիվիլիտաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը և Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության հարցերով նախկին գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը:
«Սարդարապատ» շարժումը հարց է բարձրացրել` տեղյակ է արդյոք պաշտոնական Երևանը այդ մասին, և եթե տեղյակ է, ապա ինչու չեն ներկայացնում այդ փաստը հասարակությանը: Խզմալյանը նաև հարց է բարձրարցրել, թե ում են ներկայացնում այս մարդիկ: