Կավահող արտադրող հունգարական գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով թունավոր ավելցուկները լցվել են մի քանի բնակելի տարածքներ: Պատահարի հետևանքով երկու մարդ զոհվել է, իսկ 7-ը համարվում են անհայտ կորած, հաղորդում է Associated Press-ը`հղում կատարելով Հունգարիայի փրկարարական ծառայությունների տվյալներին:
Ավելի քան 120 մարդ դիմել է բժշկական օգնության: Տուժածների մեծ մասը մաշկի և աչքի այրվածքներ են ստացել:
Գործարանը, որտեղ տեղի է ունեցել վթարը, գտնվում է Այկա քաղաքում` Բուդապեշտից 160 կիլոմետր հեռավորության վրա: Պայթյունի հետևանքով մեծ քանակությամբ կարմիր շլամ նյութի արտահոսք է եղել: Երկու փոքրիկ քաղաքներ հեղեցված են այս նյութով: Փողոցներում նյութի բարձրությունը երբեմն հասնում է 2 մետրի: