Փարիզի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են ավելի քան երկու հազար տարբեր ինտելեկտով մարդկանց մազերը: Նրանք պարզել են, որ ավելի խելացի մարդկանց մազերի մեջ գերակշռում էր ցինկի և պղնձի քանակությունը:
Հավանաբար, սա կապված է սննդի հետ: Հայտնի է, որ այս միկրոտարրերից բաղկացած սնունդը բարձրացնում է մտավոր գործունեությունը, բարելավում է հիշողությունը և արյան անոթների վիճակը (այդ թվում և ուղեղի): Ավելի շատ ցինկ և պղինձ կա ծովային ուտելիքներում, տավարի մսի, ընկույզի և դդմի սերմի մեջ:
Ֆինլանդիայից հետազոտողները մազերի լուսապատկերային վերլուծության միջոցով… կրճատել են սրտային հիվանդությունների քանակը: Ավելի քան հազար ֆինների մազերի բաղադրությունը, որոնք կաթվածի զոհ են դարձել, ունեցել են կարևոր միկրոտարրի՝ սելենիումի պակաս: Հետազոտողները հարստացրել են ջուրը և հողը անօրգանական սելենիումով և դրա շնորհիվ Ֆինլանդիայում գրեթե երկու անգամ նվազել է սրտանոթային հիվանդությունների քանակը: