Այսօր ԵԽԽՎ-ում այլ հարցերի թվում քննարկվել է նաև Եվրոպայում ծայարհեղականության խնդիրը՝ հաջողությունները, մարտահրավերներն ու ձախողումները:
Քննարկումների ժամանակ ելույթ է ունեցել նաև ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, անդրադարձել է Ադրբեջանի քաղաքականությանը՝ նշելով, որ որոշ երկրներում քսենոֆոբիան դարձել է պետական քաղաքականություն:
Մասնավորապես, նա ասել է, որ Ադրբեջանում «արմենոֆոբիան» պետական քաղաքականություն է եղել, և մարդիկ սպանվել են միմիայն հայ լինելու պատճառով:
Զոհրաբյանը նաև նշել է, որ Ադրբեջանում երիտասարդների կեսը հավատում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ռազմական ճանապարհով:
«Քսենոֆոբիայի հետևանքները կարող են մահացու լինել», – իր խոսքում նշել է Զոհրաբյանը: