Այսօր Ստոկհոլմում հայտարարվել են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակիր այս տարվա դափնեկիրները: Բարձր պատվին են արժանացել Մանչեսթերում աշխատող Անդրեյ Գեյմն ու Կոնստանտին Նովոսյոլովը, ովքեր Անգլիա են տեղափոխվել Ռուսաստանից:
Ֆիզիկոսներին մրցանակ են շնորհել «Գրաֆենի հայտնաբերման և հետազոտման նորարարական փորձերի համար»:
Նշենք, որ գրաֆենը ածխածնի մենաատոմային շերտ է: Այս նյութը մեծ քանակությամբ բացառիկ որակներ ունի: Մասնավորապես, այն համարվում է մոլորակի ամենաամուր նյութը: