Մաշտոցի պողոտայի փակ շուկայի առևտրականները երեկվանից վերսկսել են աշխատել, տեղեկացնում է օրաթերթը:
Նրանք գործադուլ էին հայտարարել, քանի որ շուկայի սեփականատերը որոշել էր հիմնանորոգել այն: Գործադուլավորներն ասում էին, որ կապիտալ նորոգման մասին իրենց ընդամենը 2 օր առաջ են տեղեկացրել, ինչը խուճապ էր առաջացրել, քանի որ Ամանորի նախօրյակը` մինչև հունվար, առևտրի ամենալավ սեզոնն է: Եթե այս պահին փակվեր շուկան, նրանք լուրջ ֆինանսական խնդիրներ կունենային: Երեկ մենք տեղեկացանք, որ առևտրականների խնդրանքին արձագանքել են, նրանց վստահեցմամբ` անձամբ Գագիկ Ծառուկյանն է զանգահարել ու խոստացել վերանորոգումը հետաձգել մինչև հունվար: