Օրաթերթը շարունակում է հրապարակումների շարքը, որոնցում անդրադարձ է կատարվում Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի և հայ գործարարների ու քաղաքական գործիչների փոխհարաբերություններին: Ներկայացնում ենք հատված հոդվածից:
Սամվել Կարապետյանը, նույն ինքը` Կալուգայի Սամոն, Մոսկվայում իրեն սկսել է «լավ զգալ» բացառապես Լուժկովի «պրախոդով»: Իսկ ինչպես է սկսվել Կալուգայի Սամո-Լուժկով ընկերությունը: Լուժկովի հոբբին, ինչպես հայտնի է, մեղվապահությունն է, իսկ մեղուները նա պահել է Կալուգայում, որտեղ Սամվել Կարապետյանը հարգված դեմք է եղել տեղի բիզնես և կրիմինալ շրջանակների համար: Լուժկովն իր արձակուրդները հիմնականում անցկացրել է Կալուգայում` մեղուներով զբաղվելով, իսկ Սամվել Կարապետյանն այդ ընթացքում հասցրել է «երակ մտնել»: Արդյունքում`Կալուգայի Սամոն հայտնվել է Մոսկվայում: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Լուժկովի անկումը թանկ է նստելու նաև «Տաշիր Գրուպի» վրա: (Այս ընկերության 30 տոկոսի սեփականատերը Լուժկովի որդին է` Միշան, 30-ը` Կոբզոնինն է, մյուս 30 տոկոսը Սամվել Կարապետյանինն է):