Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամպը չի բացառում իր մասնակցությունը 2012 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին:
Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, թե ինքն առաջին անգամ է «լրջորեն մտածում նախագահական արշավին մասնակցելու մասին»:
«Ես բավական լուրջ եմ վերաբերում այս հարցին: Չեմ կարողանում տանել այն, ինչ կատարվում է երկրում»,- հայտարարել է նա` հավելելով, որ բազմիցս է առաջարկներ ստացել մասնակցելու նախագահական ընտրություններին, բայց երբևէ հետաքրքրություն չի ցուցաբերել:
Թրամպն ասել է նաև, որ, եթե ինքը որոշում կայացնի իր թեկնածությունն առաջադրել, ապա հանդես կգա Հանրապետական կուսակցության կողմից: «Ես հանրապետական եմ և. եթե որոշեմ մասնակցել ընտրություններին, ապա միայն հանրապետականների կողմից»,- ասել է միլիարդատերը: