Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության թեման շատ լայն է և այսօր այն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոն:
Նրա խոսքով` այս թեման ուսումնասիրության փուլում է գտնվում:
«Մենք չենք կարող միանշանակ Հայաստանի կամ Ադրբեջանի կողմից հանդես գալ»,-անսպասելիորեն հայտարարել է դիվանագետը: Լրագրողները անմիջապես շտապել են ուղղել դեսպանին և խնդրել են վերադառնալ հայ-թուրքական հարաբերություններին:
Սուխորենկոն կրկին ասել է, որ թեման դեռ ուսումնասիրված չէ: «Եթե նման առաջարկ լինի, մենք կքննարկենք այդ հարցը»,- անսպասելիորեն հայտարարել է դեսպանը:
Նշենք, որ չնայած Բելառուսը չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս այցելել է Ծիծեռնակաբերդ և անգամ ծառ է տնկել հիշատակման հատվածում: