Մենք բազմիցս նշել ենք, որ Եվրախորհուրդը համարժեք ցույց չտվեց իր վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության պարտավորությունների չկատարման վերաբերյալ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Ճիշտ է շատ կոպիտ, բայց ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ կարծում եմ` Հայաստանում մոնիտորինգ անցկացնող անդամները գործարքի են գնացել ՀՀ իշխանությունների հետ և տվել նրանց քարտ բլանշ»:
Լրագրողների այն հարցին, թե կոնկրետ ինչ է տվել Հայաստանի Հանրապետությունը, Սաքունցը պատասխանել է.
«ՀՀ-ն տվել է իր անկախությունը, իր ինքնուրույնությունը»: