Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է ղարաբաղյան հարցի կարգավորմանը հասնել, ապա պետք է ընդունի ինքնավար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ ցուցաբերած ագրեսիայի հետևանքերի պատասխանատվությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնի վերադարձնել ԼՂՀ օկուպացված տարածքները և ուղիղ բանակցություններ սկսի ԼՂՀ իշխանությունների հետ` որպես բանակցային գործընթացի լիարժեք և լիիրավ անդամի: Այս մասին Panarmenian.net-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով` Բաքուն պետք է «դադարի զենքով սպառնալ, ինչը ոչ ոքի չի վախեցնում, և հրաժարվի հայտարարություններ հնչեցնել, թե, իբր, «հայկական պետությունը ձևավորվել է ադրբեջանական հողերի վրա»: