Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, անդրադառնալով գազի գնի հնարավոր թանկացմանը, հայտնել է, որ այդ հարցում դեռևս պատասխաններ չեն ստացել ռուսական կողմից:
«Եթե, այնուամենայնիվ, տեղի ունենան բարձրացումներ, ապա կառավարությունն ունի այդ հարցի լուծման մեխանիզմները», – ասել է Դավթյանը:
Նա հիշեցրել է, որ այս տարվա գարնանը տեղի ունեցած գազի թանկացումը պետությունը մեղմել է` բարձրացնելով նպաստներն ու թոշակները։