Սլովակիայի հավաքականի պաշտպան Պետեր Պեկարիկը խոսել է Հայաստանի հավաքականի հետ հոկտեմբերի 8-ին կայանալիք հանդիպման մասին:
«Կարծում եմ, որ Հայաստանը բավական ուժեղ է, հատկապես իր դաշտում և մենք պետք է պատրաստ լինենք, որ ստադիոնում մթնոլորտը թեժ է լինելու: Մեր մարզիչը տրամադրում է մեզ նրան, որ մի թիմի հետ ենք գործ ունենալու, որն իր ուժով հավասար է Ռուսաստանին: Հայաստանցիները շատ լավ են վարվում գնդակի հետ, բայց նրանք որոշակի խնդիրներ ունեն խաղային կարգապահության և մարտավարության հետ: Հենց սրանցից էլ կփորձենք օգտվել»,-Պեկարիկի խոսքերն է մեջբերում Спорт-Экспресс-ը: