Home / Հայաստան / Հայերը, ադրբեջանցիները, ռուսները հետաքրքրված են Քոբուլետիի հանգստյան գոտիով

Հայերը, ադրբեջանցիները, ռուսները հետաքրքրված են Քոբուլետիի հանգստյան գոտիով

22 ներդրողներ ցանկություն են հայտնել ներդրումներ անել Քոբուլետիի հանգստյան գոտու ազատ հատվածներում, որտեղ նրանք մտադիր են 39 հյուրանոց կառուցել: 6 հայտ ներկայացրել են արտասահմանցի ներդրողներ:

Բացի Ադրբեջանից և Ռուսաստանից, Քոբուլետիում հյուրանոց կառուցելու ցանկություն են հայտնել նաև Հայաստանը, Բելառուսը, Իսպանիան ու Իսրայելը, հաղորդում է Aze.az-ը:

Քոբուլետիի այս տարածքում կառուցվող հյուրանոցները պետք է գործեն 2011 թվականի օգոստոսի 1-ից: Վրաստանի խորհրդարանում նախագիծ է քննարկվում, ըստ որի, եթե ներդրողները չկարողանան իրականացնել գործը նշված ժամկետներում, նրանք կզրկվեն իրենց մասնաբաժնից: