Home / Армения / Մանվել Սարիբեկյանի հետ վարվել են «ինչպես նացիստական ճամբարներում». ԱԳՆ

Մանվել Սարիբեկյանի հետ վարվել են «ինչպես նացիստական ճամբարներում». ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է հայաստանցի գերի Մանվել Սարիբեկյանի «ինքնասպանության» մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունը:

«Սա հերթական նողկալի գործողությունն է, երբ առևանգում են հովվին ու փորձում նրան որպես դիվերսանտ ներկայացնել, իսկ երբ դա չի հաջողվում, ուղղակի սպանում են:

Սա միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ խախտում է: Մանվել Սարիբեկյանին գերի վերցնելու օրվանից ադրբեջանական իշխանություններն արգելել են Կարմիր Խաչի հանձնաժողովին այցելել նրան: Այս փաստն արդեն իսկ վկայում է այն մասին, որ նրա հետ ավելի վատ են վարվել, քան նացիստական համակենտրոնացման ճամբարներում»,- Քոչարյանի խոսքերն է փոխանցում ԱԳՆ մամուլի ծառայությունը: