Սննդակարգին հետևող մարդիկ հրաժարվում են քաղցրավենիքից, սնվում` ըստ ժամերի, սակայն նրանք չեն էլ ենթադրում, որ իրենց կառուցվածքը կախված է ոչ միայն սննդից: Ամերիկացի գիտնականների կարծիքով՝ քաշի ավելացումը մեծ քաղաքների բնակիչների համար հիմնականում կախված է անքնության հետ:
Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ եթե մարդը քիչ է քնում, ապա օրգանիզմում սահմանափակվում է գրելին հորմոնի արտադրությունը, որն օգնում է ճարպերի այրմանը, որի արդյունքում ուտելու ցանկությունը մեծանում է: Այս մասին տեղեկանում է Annals of Internal Medicine ամսագիրը:
Հետազոտության ընթացքում գիտնականները մեկ ամիս շարունակ հետևել են տասը կամավորներին, ովքեր ավելորդ քաշի խնդիր ունեին, հետևում էին սննդակարգին և բացարձակապես առողջ էին: Շաբաթվա առաջին երկու օրերին նրանք քնեցին 8.5 ժամ, երրորդ և չորրորդ օրը՝ մինչև 5.5 ժամ:
8.5 ժամ քնելու դեքում նրանց գրեթե կեսը 3 կգ-ով նիհարել է: Հետազոտության երկրորդ փուլում արդյունքները կտրուկ փոխվեցին: Գիշերային հանգստի պակասի պատճառով նրանք նիհարել էին ընդամենը 0.6 կգ-ով: