Մեքսիկական ծոցում` նավթի արտահոսքի հետևանքով ստեղծված էկոլոգիական աղետի վայրից ոչ շատ հեռու, «մեռյալ գոտի» են հայտնաբերել: Կենդանական և բուսական աշխարհի բազմաթիվ տեսակներ մեռած են, հաղորդում է Вести.ru-ն:
Գիտնականները դեռ չեն կարողանում պարզել, թե ինչու են կենդանիներն ու բույսերը ոչնչացել: Նրանք փորձում են հասկանալ, թե տեղի ունեցածը աղետի հետևանք է, թե բնական հիմք ունի:
«Ես վստահ եմ, որ լցված նավթը ահռելի վնասներ է հասցնում ծովի բնակիչներին»,-հայտարարել է Լուիզիանա նահանգի համալսարանի գիտնական Էդ Օվերտոնը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլին Deepwater Horizon-ի վրա պայթյուն էր տեղի ունեցել, որն ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր էկոլոգիական աղետն է: Պայթյունի հետևանքով 11 մարդ զոհվել էր, իսկ ավելի քան 5 միլիոն բառել նավթ Մեքսիկական ծոց էր լցվել: Նավթի արտահոսքը միայն օգոստոսին է հնարավոր եղել դադարեցնել: