Մանվել Սարիբեկյանի առևանգումը, բռնության միջոցով ստիպելը հեռուստատեսությամբ ակնհայտ անհեթեթություններ ասել, և, վերջիվերջո, սպանելը զարհուրելի է թե իր էությամբ, թե ցինիզմի այն աստիճանով, ինչպես դա մատուցվեց հանրությանը, այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով` սա հայտնի ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ է. սկզբից պատանդին նվաստացնել տեսախցիկի առջև, ապա սպանել:
«Քնած մարդկանց կացնահարողներին, գերիներին սպանողներին, մշակութային ժառանգությունը շարունակաբար ոչնչացնողներին հրահրողները և հերոսացնողները ՄԱԿ-ի ամբիոններից խոսում են հումանիտար իրավունքից, միգուցե, իրենց համար այդ բառն այլ իմաստ ունի:
Իհարկե, հասկանալի է, որ նման միջնադարյան մեթոդներով հարցեր չես կարող լուծել և հայտնի է, որ բռնությունը թուլության նշան է», – ասել է Էդվարդ Նալբանդյանը: