Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողուհիներն էրոտիկ օրացույց են պատրաստել վարչապետ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին իր բլոգում գրել է «Մերոնք» շարժման մամլո քարտուղար Քրիստինա Պոտուպչիկը, հաղորդում է lenta.ru-ն:
2011 թվականի այս օրացույցը 50 հազար օրինակով է տպագրվել, որի ամեն էջին ուսանողներից մեկի կիսամերկ նկարն է և անձնական հղումները վարչապետին:
Աղջիկների կողմից Պուտինին ուղղված խոսքերը հիմնականում կարճ արտահայտություններ են` կապված Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների հետ, և վերացական բնույթ են կրում:
Հղումների թվում կարելի է կարդալ հետևյալը` «Անտառների հրդեհ մարել եք, բայց ես դեռ այրվում եմ», «Ի՞նչ կասեք երրորդ անգամվա համար», «Դուք լավագույնն եք», «Ես սիրում եմ Ձեզ» և նման այլ խոսքեր:
Օրացույցներն արդեն վաճառքում են, իսկ նկարները կարելի է տեսնել Քրիստինա Պոտուպչիկի բլոգում:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը ծնվել է հոկտեմբերի 7-ին: Այս տարի նա դառնալու է 58 տարեկան: