Հայաստանի իշխանական օղակներում իրարից ձայն փախցնելու պայքար է գնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը, ով խոսել է ներքաղաքական իրավիճակի և գալիք ընտրությունների մասին:
Անդրադառնալով Հայ Ազգային Կոնգրեսի մարտավարությանը` նա նշել է, որ Կոնգրեսում նույնպես խնդիր կառաջանա ցուցակների հետ կապված, քանի որ այնտեղ շատ են կուսակցապետերը:
Տիգրան Կարապետյանը տեղեկացրել է, որ իր կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին և անպայման անցնելու է խորհրդարան:
«Առաջին խնդիրն է կազմել թիմը և թիմից է կախված` կընտրի՞ ժողովուրդը»,- նշել է Կարապետյանը:
Կարապետյանը նաև մեկ քայլ առաջ է գնացել և խոսել է նախագահական ընտրություններից` հայտարարելով, որ ինքը միշտ մասնակցում է և մասնակցելու է դրանց: