Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական թևի ներկայացուցիչ Սարգիս Գևորգյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է Կոնգրեսի երիտասարդների կողմից Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Ընդդեմ ոստիականական ապօրինությունների» խմբի առաջին` համացանցից դուրս հանդիպման մանրամասները:
Սարգիս Գևորգյանը նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է խմբի հետագա անելիքները, որը ենթադրում է տեղեկատվության լայն տարածում և ավելի լայն հասարակական շրջանակների ընդգրկում:
«Խումբը մոտ ապագայում հանդես կգա կոչով, որով կդիմենք բոլոր այն հասարակական նախաձեռնություններին, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող անձանց, և, առհասարակ, բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց համարում են քաղաքացիական բարձր գիտակցության կրողներ, ովքեր այս կամ այն ձևով տուժել են ոստիականական ոտնձգություններից, համախմբվել և միասնական ուժերով պայքարել ոստիականակն ապօրինությունների դեմ»,- Epress.am-ին փոխանցել է ՀԱԿ ակտիվիստը:
Հիշեցնենք, որ «Ընդդեմ ոստիականական ապօրինությունների» խմբերը Facebook և Одноклассники ցանցերում ստեղծվել են սեպտեմբերի 24-ին: Այս պահին Facebook ցանցում խմբին միացել են 950 մարդ, իսկ Одноклассники ցանցում` 106: