ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել Հայաստանում ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից և ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրին։
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին առաջարկվել է աջակցել ՀՀ միջուկային բժշկության ոլորտի զարգացմանը և իրականացնել կենտրոնի ստեղծման աշխատանքների կառավարումը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է ապահովել բելգիական IBM մոլեկուլյար կազմակերպության հետ ՀՀ անունից «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնի ձեռքբերման, ՀՀ ֆինանսների նախարարի հետ համատեղ` բելգիական KBC բանկի հետ ցիկլոտրոնի ձեռքբերման ֆինանսավորման վերաբերյալ ՀՀ անունից պայմանագրեր կնքելու գործընթացները։
Համապատասխան հանձնարարություններ են տրվել նաև ՀՀ առողջապահության և ՀՀ գիտության և կրթության նախարարներին։