Ռուսաստանցի երգիչ Նիկոլայ Բասկովին վրդովվեցրել է Յուրի Լուժկովի պաշտոնանկության փաստը: Ավելի վաղ Լուժկովը հրապարակավ բնակարան էր խոստացել երգչին և անգամ համապատասխան որոշում էր ստորագրել: Բայց այդ հարցում Լուժկովն այլևս անզոր է:
Ավելի վաղ Բասկովը հայտարարել էր, որ Մոսկվայի էլիտար բնակելի համալիրում մտադիր է 6 միլիոն դոլար արժողությամբ 700 քառակուսի մետր տարածքով բնակարան գնել:
Բասկովն ասում է, որ ինքը ցանկանում էր բնակարան գնել երաժշտական ստուդիա հիմնելու համար, բայց ոչ աստղաբաշխական գներով: Երգչի խոսքով` ինքն այնքան հարուստ չէ, որ 6 միլիոն արժողությամբ բնակարան գնի քաղաքի կենտրոնում, գրում է I-muz.ru-ն:
Այժմ Բասկովն ու նրա սիրելին` նախկին Միսս Տիեզերք Օկսանա Ֆյոդորովան, վարձով են ապրում: