Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը, ով սեպտեմբերի 28-ին ազատվել էր պաշտոնից, ամերիկյան СNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ իր պաշտոնանկության պատճառը 2012 թվականի նախագահական ընտրություններն են:
Պատասխանելով CNN-ի լրագրող Մեթյու Չանսի հարցին` Լուժկովն ասել է. «Ձեր հարցի պատասխանը շատ պարզ է` առջևում 2010 թվականի նախագահական ընտրություններն են: Իշխանություններին պետք է, որ Մոսկվան սատարի այն թեկնածուին, ում կառաջադրի Կրեմլը: Իսկ քաղաքապետի պաշտոնում իշխանություններին իրենց շրջանակից մարդ է անհրաժեշտ»:
Նշենք, որ հարցազրույցից մի հատված եթեր է գնացել, բայց СNN-ը դեռ չի հաղորդել` երբ հեռուսատադիտողը հնարավորություն կունենա դիտել հարցազրույցն ամբողջությամբ: