Հոկտեմբերի 6-ին, ժամը 07.00-ին դիմակավորված չորս անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով, մուտք են գործել Կոմիտասի պողոտայում գործող «Դայանա» հագուստի խանութ, դանակով սպառնացել պահակին և հափշտակել հագուստեղեն:
«Դայանա» ՍՊԸ տնօրենը համապատասխան հաղորդում է տվել ոստիկանության Արաբկիրի բաժնում, հայտնում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը:
Կատարվում է նախաքննություն: