Home / Հայաստան / Հայաստանում նվազագույն աշխատավարձը բարձրացրեցին 2,5 հազար դրամով

Հայաստանում նվազագույն աշխատավարձը բարձրացրեցին 2,5 հազար դրամով

Այսօր ՀՀ կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի փաթեթին։

Մասնավորապես, առաջարկվում է գործող օրենքով սահմանված 30 հազարի փոխարեն նվազագույն ամսական աշխատավարձը 2011թ. հունվարի 1-ից սահմանել 32 հազար 500 դրամ։ Այն ունի օրենքի ուժ և նվազման ենթակա չէ։