Հունաստանում պետական հաստատությունների աշխատակիցները այսօր 24-ժամյա գործադուլ են անցկացնում: Բողոքի ցույցին մասնակցելու են տրանսպորտի ու կոմունալ ծառայությունների աշխատակիցները, ինչպես նաև բժիշկները, ուսուցիչները և լրագրողները, հաղորդում է Associated Press-ը:
Այսօր փակ են պետական հաստատություններն ու դպրոցները, իսկ բժշկական հաստատություններում աշխատելու են միայն արտակարգ ծառայության աշխատակիցները: Երկրի տարածքում չի գործելու նաև տրանսպորտը: Բացի այդ մի քանի չվերթներ են հետաձգվելու, քանի որ բողոքին միանալու են նաև օդանավակայանի աշխատակիցները:
Գործադուլն ուղղված է կառավարության բարեփոխումների դեմ: Հունական պետական հաստատությունները դժգոհ են այն օրինագծից, ըստ որի կառավարությունը մտադիր է բարձրացնել թոշակի անցնելու տարիքը և կրճատել ազատված աշխատակիցներին վճարվող գումարը: