Այսօր Նոբելյան կոմիտեն Ստոկհոլմում հայտարարեց գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի 2010 թվականի դափնեկրի անունը:
Այս անգամ Նոբելյան մրցանակը շնորհվեց պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսային: 74-ամյա հեղինակը համարվում է աշխարհում ամենահայտնի իսպանալեզու գրողներից մեկը: Նրա գրչին են պատկանում «Հերոսի ժամանակը», «Զրույցը տաճարում», «Քաղաքը և շները» և «Ճանապարհ դեպի դրախտ» վեպերը: 1990 թվականին Լյոսան իր թեկնածությունն է առաջադրել Պերույի նախագահական ընտրություններին, սակայն չի ընտրվել:
Նոբելյան կոմիտեն պարգևատրել է Լյոսային «իշխանության կառուցվածների քարտեզաբանության և անհատների պայքարի, ընդվզման և պարտության խորը պատկերների ստեղծման համար»:
Նշենք, որ վերջին անգամ իսպանալեզու գրողը Նոբելյան մրցանակ էր ստացել 20 տարի առաջ: 1990 թվականին մրցանակը հանձնել էին մեքսիկացի գրող Օկտավիո Պասին: