Ռուսաստանը պատրաստ է Իրանին փոխհատուցում վճարել С-300-ներ չմատակարարելու համար: Այս մասին հայտարարել է « Ростехнологии» պետական ձեռնարկության ղեկավար Սերգեյ Չեմեզովը:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ С-300 մատակարարելու գործարքը չեղյալ է համարվել ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջողներ կիրառելու պատճառով, ինչը ֆորս մաժորային հանգամանք է և փոխհատուցման պահանջը անհիմն է: Այնուամենայնիվ, կողմերը բանակցում են փոխհատուցման չափի վերաբերյալ: Փոխհատուցվող գումարը ՌԴ բյուջեից տրամադրվելու է «Ростехнологии» ձեռնարկությանը, որն էլ այն կփոխանցի Իրանին:
Չեմեզովը նշել է նաև, որ Թեհրանի համար նախատեսված С-300-երն արդեն պատրաստ են և հավանական է, որ դրանք այլ երկրի կվաճառվեն, իսկ ստացված միջոցները բյուջե կվերադարձնեն: