«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Սամվել Բալասանյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ` այդ պաշտոնում փոխարինելով Արևիկ Պետրոսյանին:
Սամվել Բալասանյանը ծնվել է 1954թ. Գյումրիում:
1976թ. ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը (մանկավարժ-մաթեմատիկոս): 1983թ. հեռակա ուսուցմամբ ավարտել է Մոսկվայի սննդի արդյունաբերության ինստիտուտը (սննդի տեխնոլոգ):
1992-1999թթ. եղել է գարեջրի գործարանի տնօրեն:
1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 63 ընտրատարածք): Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի, ապա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն», ապա «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խմբի անդամ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 49 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայխնայբանկում» ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ: ՕԵ խմբակցության ղեկավար:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 35 ընտրատարածքից: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: