Home / Հայաստան / Վրաստանը ժամանակավորապես կդադարեցնի ռուսական գազի մատակարարումը Հայաստան

Վրաստանը ժամանակավորապես կդադարեցնի ռուսական գազի մատակարարումը Հայաստան

«Հյուսիս-Հարավ» մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքների իրականացման պատճառով հոկտեմբերի 11-ին, ժամը 08:00-ին ժամանակավորապես կդադարեցվի Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարումը Հայաստան, հաղորդում է Georgia Online-ը:

Վրացական կողմը մտադիր է վերականգնողական աշխատանքներ իրականացնել Ղազախ-Սարուգամո գազատարի վրա, ինչի մասին նախապես տեղեկացրել է հայկական ու ռուսական կողմերին:

Գազի մատակարարումը կվերականգնվի հոկտեմբերի 14-ին, ժամը 10,00-ին: