Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանը պետք է ավելի հստակ խոսեր ԼՂՀ-ի հարցի մասին. «Ժառանգություն»

Տեր-Պետրոսյանը պետք է ավելի հստակ խոսեր ԼՂՀ-ի հարցի մասին. «Ժառանգություն»

Հայաստանի երեք նախագահները երբևէ չեն օգտվել իրենց իրավունքից, մեկը մյուսի շարունակությունն են եղել Լեռնային Ղարաբաղի հարցում, առաջին տարիների ընթացքում նրանք միևնույն թմում էին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչու է «Ժառանգությունը» սատարել Լևոն Տեր-Պետրոսյանին, եթե, ըստ «Ժառանգության», ԼՂ ճանաչման հարցն արդեն 19 տարի ձգձգվում է, Հովհաննիսյանը խորհուրդ տվեց չանձնավորել իրենց այդ քննադատությունը:

«Բայց, այո, ես կարծում եմ, որ 2008 թվականի ընդդիմադիր հիմնական թեկնածուն` առաջին նախագահը, պետք է ավելի հստակ խոսեր ազգային հարցերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբերյալ», – ասել է Հովհաննիսյանը: Ըստ նրա` ընդդիմությունը պետք է ներկայացներ մեկ թեկնածու:

«Եվ դրանից հետո, և ես դա իրեն ուղղակի փոխանցել եմ, ինքը պետք է հասարակությանը ներկայացներ իր բարեփոխված մոտեցումները: Եթե ինքը գալիս էր անցյալի սխալներն սրբագրելու համար, նույնպես պետք է շատ ավելի հստակ ձևով իր տեսակետը ներկայացներ ազգային հարցերի վերաբերյալ», – եզրափակել է Րաֆֆի Հովհաննիսյանը: