Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսով շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
ՀՀ կառավարության ղեկավարը Պուտինին մաղթել է երջանկություն և ամենայն բարիք: Սարգսյանը կարևորել է Վլադիմիր Պուտինի անձնական ներդրումը հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում:
Վարչապետը նաև իր երախտագիտությունն է հայտնել ՌԴ վարչապետին՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն, ինչպես նաև տնտեսության ոլորտում համակողմանի գործակցությանը նպաստելու համար: