Հոկտեմբերի 7-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանին ընդունել է ԱՄԷ-ի Շարժա էմիրության կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Կասեմին:
Զրույցի ընթացքում քննարկվել են առևտրական, տնտեսական և մասնավորապես, մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր:
Շեյխ Սուլթանը հետաքրքրվել է հարևան երկրների հետ հարաբերություններով, ընդգծել քաղաքակրթությունների երկխոսության շուրջ տարաբնույթ հանդիպումների, փոխադարձ մշակութային միջոցառումների պարբերաբար անցկացումը:
Անդրադառնալով հայ-էմիրաթական առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը` Շեյխ Սուլթանը կարևորել է Շարժա էմիրության առևտրի պալատի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության այցի կազմակերպումը Հայաստան` տեղում ուսումնասիրելու համագործակցության հնարավորությունները:
Դեսպան Մելիքյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակն ու հնարավորությունները, ինչպես նաև հույս հայտնել, որ հետայսու Շարժա էմիրության գործարար շրջանակներն էլ ավելի ներգրավված կլինեն Հայաստանում զանազան տնտեսական ծրագրերի իրականացման գործում: