Բրիտանական ռոք երաժշտության լեգենդներ Յան Գիլանը, Թոնի Այոմին, Ջոն Լորդն ու Նիկո Մքբրեյնը խումբ են ձևավորել, որը նպատակ ունի գումար հավաքել Հայաստանում երաժշտական դպրոցի կառուցման համար:
Հիշեցնենք, որ 22 տարի առաջ Գյումրիում տեղի ունեցած երկրաշարժից հետո Գիլանն ու Այոմին բարեգործական համերգներով էին հանդես եկել, որից ստացված ողջ հասույթը տրամադրել էին Գյումրիին: Այսօր երաժիշտները նորից ձեռնամուխ են եղել բարեգործական գործունեությանը:
Վերջերս Հայաստան կատարած իր այցի ժամանակ Գիլանը հայտարարել էր, որ մտադիր է վերաբացել Գյումրիի երաժշտական դպրոցը:
Իրենց մտադրությունն իրականացնելու ճանապարհին երաժիշտները հոկտեմբերի 4-ին երաժշտական ստուդիա են վարձել և սկսել են «Մտքիցս դուրս» (Out Of My Mind) անվանումով երգը ձայնագրել: