Իշխանությունները, իհարկե, կարող են մերժել Հայ Ազգային Կոնգրեսի` Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու դիմումները, սակայն, պետք է առաջարկված այլընտրանքային վայրը ոչ շատ հեռու լինի նշված տարածքից:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով լրագրողների քաղաքապետարանի` ՀԱԿ-ի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու դիմումի մերժման վերաբերյալ հարցին, այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՄԻՊ Արմեն Հարությունյանը:
«Ես քաղաքական տեսանկյունից չեմ մեկնաբանում, բայց ասեմ, որ նույն ռեզոնանսը ՀԱԿ-ը կարող է ստանալ Մատենադարանի հարակից տարածքում հանրահավաքից: Ոչ իրավական, ոչ քաղաքական տեսանկյունից խնդիր չեմ տեսնում»,- նշել է Արմեն Հարությունյանը: