Այսօր Նոբելյան կոմիտեն Ստոկհոլմում հայտարարեց Խաղաղության Նոբելյան մրցանակի 2010 թվականի դափնեկրի անունը: «Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների համար երկարատև պայքար մղելու համար» Նոբելի արժանացավ չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոն:
Ժողովրդավարության քարոզիչը Չինաստանի ամենահայտնի այլախոհն է, ով 2009 թվականին 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել` պետական իշխանության փլուզմանն ուղղված գործունեություն ծավալելու համար:
Սեպտեմբերին Չինաստանի իշխանությունները դիմել էին Նոբելյան հանձնաժողով` կոչ անելով նրանց մրցանակը չտալ այլախոհ Լյու Սյաոբոյին:
Հիշեցնենք, որ 2009 թվականին Նոբելյան Խաղաղության մրցանակի արժանացել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: