Ստամբուլի Շիշլի թաղամասի Սուրբ Հարության եկեղեցին վերաբացվել է նորոգումից հետո: Երեկ եկեղեցում պատարագ է անցկացվել, որին ներկա է են եղել Շիշլիի թաղապետ Մուստաֆա Սարիգյուլը և արքիեպիսկոպոս Արամ Աթեշյանը:
Նշենք, որ Շիշլին Ստամբուլի ամենահայաբնակ թաղամասերից է: Վերանորոգումը նախաձեռնել էր Շիշլիի թաղապետարանը` ծախսելով 175,000 թուրքական լիրա (մոտ 85,000 դոլար):
Սարիգյուլի խոսքով` թաղամասում ապրող մարդիկ պետք է հավասար պայմաններ ունենան և միասին լինեն անկախ կրոնական պատկանելությունից:
Նշենք, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքները ղեկավարել է հայազգի ճարտարապետ Վազգեն Բարինը, ով Շիշլիի փոխթաղապետն է: