Հայկական բանակում գրանցված վերջին ինքնասպանության դեպքերը կարող են մտահոգություն առաջացնել, բայց կասկածի տակ դնել անխտիր բոլոր դեպքերը պետք չէ:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ՄԻՊ պաշտպան Արմեն Հարությունյանը և հավելել, որ անհրաժեշտ է թողնել, որպեսզի իրավապահ մարմինները զբաղվեն այդ հարցերով:
«Իսկ միգուցե նախաքննության արդյունքում պարզվի, որ իրոք ինքնասպանություն է եղել: Մենք չենք կարող, Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող միանշանակ կասկածի տակ առնել այդ դեպքերը», – ասել է Արմեն Հարությունյանը: