Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՄԻՊ պաշտպան Արմեն Հարությունյանը ներկայացրել է վերջին 9-ը ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստացած դիմում բողոքների վիճակագրությունը:
Մասնավորապես, ՄԻՊ պաշտպանը ստացել է 2272 դիմում-բողոք, որոնցից 857-ը գրավոր: Գրավոր դիմումներից 43-ը կազմում են կոլեկտիվ դիմում-բողոքներ, որոնք իրենց մեջ ներառում են 910 դիմումատու: Պաշտպանին գրավոր դիմում-բողոքներով դիմած անձանց թիվը կազմում է 1725: Նշված ժամանակաշրջանում Պաշտպանին դիմում-բողոքներով դիմել է 3140 անձ: Դրական լուծում է ստացել 38 դիմում-բողոք, ինչի արդյունքում վերականգնվել է 256 անձանց խախտված իրավունքները:
9 ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից պետական մարմիններին ուղղված նամակների թիվը կազմում է 702:
Արմեն Հարությունյանը ներկայացրել է նաև գրավոր դիմում-բողոքների վիճակագրական տվյալներն ըստ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ դիմած անձանց:
Առաջին հնգյակն է` Երևանի քաղաքապետարան` 372, գյուղապետարաններ` 169, Ոստիկանություն` 155, Դատարաններ` 113, Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարություն` 99: