Գլխավոր / Հայաստան / Հայաստանի հավաքականը օգնեց Ռուսաստանի ընտրանուն

Հայաստանի հավաքականը օգնեց Ռուսաստանի ընտրանուն

Եվրո-2012-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի ինչ-որ տեղ անսպասելի հաղթանակը սլովակների նկատմամբ, ովքեր մինչ այդ Իռլանդիայի հետ գլխավորում էին մրցաշարային աղյուսակը հնարավարություն ընձեռեց Ռուսաստանի ըտնրանուն հավասարվել B խմբի առաջատարներին:

Ռուսաստանցիները Դուբլինում հանդիպեցին իռլանդացիների հետ և 3:2 հաշվով հաղթանակ տարան մրցակցի նկատմամբ: Ռուսատսանի ընտրանին արդեն 50-րդ րոպեին հաղթում էր 3:0՝ շնորհիվ Կերժակովի, Դզագոյևի ու Շիրոկովի գոլերի, սակայն վերջին 20 րոպեների ընթացքում իռլանդացիները 2 գնդակ խփեցին և նյարդային ավարտ ապահովեցին հյուրերի համար, ովքեր, այնուամենայնիվ, պահպանեցին հաղթական հաշիվը:

Խմբի մյուս խաղում Մակեդոնիան մրցակցի հարկի տակ պարտության մատնեց հետնապահին՝ Անդորրային 2:0 հաշվով:

Այժմ Ռուսաստանը, Իռլանդիան և Սլովակիան ունեն 6-ական միավոր, Հայաստանի և Մակեդոնիայի հավաքականները վաստակել են 4-ական միավոր, Անդորրան միավոր չունի:
Հաջորդ խաղային օրվա ընթացքում, որը կկայանա հոկտեմբերի 12-ին Հայաստանը սեփական հարկի տակ կընդունի Անդորրային, ռուսաստանցիները կհյուրընկալվեն Մակեդոնիայում, իսկ Սլովակիան կընդունի Իռլանդիային:

Tekali Taxi