Home / Армения / «Հայկական ժամանակ». Հարկայինի վիճակը վատ է

«Հայկական ժամանակ». Հարկայինի վիճակը վատ է

Թերթի տեղեկություններով` այս տարվա սեպտեմբերին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչությունը, ի հեճուկս հրապարակված տվյալների, թերակատարել է հարկերի հավաքագրման ամսական պլանը մոտ 25 տոկոսով:

Բյուջեի մուտքերի ամսական ընդհանուր պլանը` մոտ 51 մլրդ դրամ, կատարվել է միայն մաքսային հավաքագրումների շնորհիվ: Այսինքն` պետբյուջեի մուտքերը ապահովում են ՊԵԿ մաքսային ծառայությունը և հարկային տեսչությունը միասին: Սրանցից առաջինը` շնորհիվ ներմուծման ծավալների կտրուկ աճի, գերակատարել է ծրագիրը, իսկ հարկայինը տնտեսության, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակի պատճառով չի կարողացել հարկերի նախատեսված չափը: Արդյունքում ստացվել է, որ ընդհանուր մուտքերի ծրագիրը կատարվել է ներմուծվող ապրանքներից սահմանին գանձվող հարկերի ծավալի գերակատարման շնորհիվ: